Future League մրցաշարի խաղում «Տեպլիցեն» 3:0 հաղթել է Պրահայի «Սպարտային», հաղորդում է չեխական ակումբի պաշտոնական կայքը:
Հանդիպման հաշիվը 60-րդ րոպեին բացել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մարտիրոսյանը, որը փոխարինման է դուրս եկել ընդմիջումից հետո:
Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ակադեմիայի սան է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում