14:31  ,  21 հունիսի, 2012

Եվրո-2012. Պաուլու Բենտու. Փոփոխություններ չեն լինի

Պորտուգալիայի ազգային հավաքականը Չեխիայի հետ խաղում ցուցադրելու է հարձակողական ֆուտբոլ, հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն: 

«Կփորձենք ավելի արագ գործել, քանի որ նախորդ խաղերում արագության հետ խնդիրներ ունեցանք: Թիմի մեկնարկային կազմում փոփոխություններ չեն լինի: Մենք հիանալի ենք պատրաստված ֆիզիկապես: Ինչ վերաբերվում է Չեխիայի հավաքականին, նրանք շատ վտանգավոր են գործում հակագրոհների ժամանակ: Երկու թիմերն էլ կխաղան առավելագույն հնարավորություններով, քանի որ վիճարկվում է կիսաեզրափակիչի ուղեգիրը»,- Բենտուի խոսքը փոխանցում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով