Ղազախստանի «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի ծառայություններով հետաքրքրված են Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Իրանի, Քաթարի եւ Բրազիլիայի ակումբներ, հաղորդում է sports.kz-ն:
«Ակտոբեն» հայտարարել էր 8 ֆուտբոլիստների վաճառքի մասին: Նրանց թվում է նաեւ 31-ամյա Պիզելին, որի գործակալի խոսքով՝ ֆուտբոլիստը դեմ չէ մնալ «Ակտոբեում»:
Սակայն հաջորդ տարի «Ակտոբեի» ֆինանսավորումը կտրուկ կրճատվելու է: Ավարտված մրցաշրջանում Ակտյուբինսկի թիմը նվաճել է Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում