13:36  ,  21 հունիսի, 2012

Էշլի Յանգը կարող է բաց թողնել իտալացիների հետ հանդիպումը

Անգլիայի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը կարող է բաց թողնել Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ իտալացիների հետ հանդիպումը, հաղորդում է Sky Sports-ը:

26-ամյա անգլիացին վնասվածք է ստացել խմբային փուլի վերջին տուրի՝ Ուկրաինայի հավաքականի հետ խաղում: Հունիսի 21-ին կայանալիք Անգլիայի հավաքականի մարզումից հետո հայտնի կդառնա՝ կկարողանա Յանգը մասնակցել իտալացիների դեմ խաղին, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ Անգլիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիս 24-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով