16:16  ,  26 նոյեմբերի, 2015

Ժինյակի արտակարգ գոլը Մեքսիկայում

Ֆուտբոլի Մեքսիկայի առաջնության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Տիգրեսը» 2։1 հաշվով տնային հաղթանակ է տարել «Յագուարես Չիապասի» նկատմամբ։ Խաղի հաշիվը 21-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացել է «Տիգրեսի» ֆրանսիացի հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը։ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն աչքի է ընկել շրջադարձ հարվածով։ 

Պատասխան խաղը կայանալու է նոյեմբերի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում