13:32  ,  25 նոյեմբերի, 2015

Գյունդոգան. Արդեն վերլուծել ենք «Համբուրգից» կրած պարտությունը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության արտագնա խաղում «Համբուրգից» կրած պարտությունը:

«Անհաջող հանդիպում էր մեզ համար, եւ մրցակիցն արժանի հաղթանակ տարավ: Յուրաքանչյուրը պետք է իր մեջ փնտրի թույլ խաղի պատճառը: «Համբուրգը» խաղաց շատ ագրեսիվ եւ հաղթանակի համար արեց հնարավոր ամեն ինչ: Մենք արդեն վերլուծել ենք այդ պարտությունը եւ մտադիր ենք չկրկնել սխալները Բունդեսլիգայի եւ Եվրոպայի լիգայի առաջիկա հանդիպումներում»,- Գյունդոգանի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» պարտվել է 1:3 հաշվով, իսկ դորտմունդյան թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում