Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա է եղել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ անգլիացի Մարտին Մարեյի միջեւ մենամարտին:
Գերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 21-ին կայացած չեմպիոնական մենամարտին 26-ամյա ֆուտբոլիստը հետեւում էր քրոջ՝ Մոնիկայի հետ:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ներկա էր եղել նաեւ Աբրահամի նախորդ մենամարտին եւ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ հաղթանակից հետո բարձրացել էր ռինգ ու շնորհավորել հայ բռնցքամարտիկին: 33-ամյա Մարեյին 35-ամյա Աբրահամը հաղթել էր միավորներով՝ 115:112, 112:115, 116:111: Դա նրա 44-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, որում անցկացրել է 48 մենամարտ եւ կրել 4 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի 
13:11 , 5 նոյեմբերի 
12:04 , 5 նոյեմբերի
11:33 , 5 նոյեմբերի
11:01 , 5 նոյեմբերի 
10:45 , 5 նոյեմբերի
10:08 , 5 նոյեմբերի
09:37 , 5 նոյեմբերի
09:06 , 5 նոյեմբերի