14:14  ,  17 նոյեմբերի, 2015

Էդուարդ Սողոմոնյանը՝ Հարավային Ամերիկայի չեմպիոն

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Հարավային Ամերիկայի առաջնությունում Բրազիլիան ներկայացնող 130 կգ քաշային Էդուարդ Սողոմոնյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը եւ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Սա Հարավային Ամերիկայի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի նվաճած առաջին ոսկե մեդալն է: Շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ բերեց այս հաղթանակին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ու հավատացին ինձ: Թող Աստված օրհնի բոլորիդ»,- Ֆեյսբուքում գրել է Սողոմոնյանը հաղթանակից հետո:

Էդուարդ Սողոմոնյանը 2012 թվականից է բնակվում Բրազիլիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում