11:08  ,  17 նոյեմբերի, 2015

ԵԱ-2015. Հայաստանի թիմերի 5-րդ մրցակիցները

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 17-ին կանցկացվի 5-րդ տուրը, որում  Հայաստանի հավաքականը կմրցի իտալացիների հետ: Հայ գրոսմայստերները սպիտակներով հանդես կգան առաջին եւ երրորդ խաղատախտակների վրա:

Կանանց Հայաստանի հավաքականի 5-րդ մրցակիցը Սերբիայի թիմն է:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Իսլանդիային ու Նորվեգիային, պարտվել ֆրանսիացիներին եւ ոչ ոքի խաղացել Անգլիայի հետ, իսկ կանանց թիմն ուժեղ էր գտնվել Լատվիայից ու Անգլիայից, պարտվել ռուսներին ու ոչ ոքի խաղացել թուրքերի դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում