09:44  ,  16 նոյեմբերի, 2015

Դեւիդ Բեքհեմն ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողի հեռախոսի զանգին

Զավեշտալի միջադեպ է գրանցվել Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում նոյեմբերի 14-ին կայացած բարեգործական հանդիպման հետխաղյա ասուլիսում: Լրագրողներից մեկն իր բջջային հեռախոսը որպես ձայնագրիչ դրել է ասուլիսների սրահի սեղանին, որի մոտ նստած է եղել Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը: Ասուլիսի ժամանակ ինչ-որ մեկը զանգել է այդ հեռախոսին, իսկ Բեքհեմը որոշել է պատասխանել զանգին:  

Հիշեցնենք, որ Դեւիդ Բեքհեմի հիմնադրամն էր կազմակերպել այդ բարեգործական խաղը, որում հանդիպել էին «Անգլիայի եւ Իռլանդիայի հավաքական» ու «Աշխարհի հավաքական» թիմերը: Բրիտանացիները հաղթել էին 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում