Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում նոյեմբերի 14-ին բարեգործական խաղ է անցկացվել «Անգլիայի եւ Իռլանդիայի հավաքական» ու «Աշխարհի հավաքական» թիմերի միջեւ: Հանդիպումը կազմակերպել էր Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Դեւիդ Բեքհեմի հիմնադրամը, իսկ ամբողջ հասույթը կտրամադրվի անապահով երեխաների օգնությանը, գրում է BBC-ն:
Մոտ 75 հազար երկրպագուների ներկայությամբ անցած խաղում «Անգլիայի եւ Իռլանդիայի հավաքականը» հաղթել է 3:1 հաշվով: Բրիտանացիներից դուբլի հեղինակ է դարձել Մայքլ Օուենը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Պոլ Սքոուլզը: «Աշխարհի հավաքականի» գոլը խփել է Դուայթ Յորքը:
Ընդ որում՝ Դեւիդ Բեքհեմին խաղի ժամանակ փոխարինել է նրա որդի Բրուքլին Բեքհեմը:
«Անգլիայի եւ Իռլանդիայի հավաքականի» մարզիչն էր Ալեքս Ֆերգյուսոնը, իսկ ու «Աշխարհի հավաքականը» գլխավորում էր Կարլո Անչելոտին:
Ֆրանսիացիներ Զինեդին Զիդանն ու Պատրիս Էվրան նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչության հետեւանքով չէին ժամանել հանդիպմանը:
«Անգլիայի եւ Իռլանդիայի հավաքականի» մեկնարկային կազմը. Ջեյմս, Կարագեր, Թերի, Քեմբել, Ֆիլ Նեւիլ, Բեքհեմ, Բաթ, Ֆլետչեր, Գիգզ, Սքոուլզ, Կրաուչ:
Փոխարինողներ. Սիմեն, Է. Քոուլ, Սինքլեր, Մակալիստեր, Սմիթ, Օուեն:
«Աշխարհի հավաքականի» մեկնարկային կազմը. Վան դեր Սար, Կաֆու, Կոուտու, Սիլվեստր, Ֆիգու, Զեեդորֆ, Պիրես, Պակ, Ռոնալդինյո, Կլյույվերտ, Սուլշեր:
Փոխարինողներ: Վան դեր Գոուվ, Հիերո, Դոնովան, Յորք:
Ֆոտո՝ Daily Mail







































Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:08 , 5 նոյեմբերի
09:37 , 5 նոյեմբերի
09:06 , 5 նոյեմբերի
01:54 , 5 նոյեմբերի
23:41 , 4 նոյեմբերի
22:19 , 4 նոյեմբերի
22:10 , 4 նոյեմբերի
21:07 , 4 նոյեմբերի
20:14 , 4 նոյեմբերի
20:01 , 4 նոյեմբերի