14:05  ,  12 նոյեմբերի, 2015

«Սպարտակը» համաձայնել է Արաս Օզբիլիսին 3.5 միլիոնով վաճառել «Բեշիկթաշին»

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բանակցում է Ստամբուլի «Բեշիկթաշ» տեղափոխության վերաբերյալ, գրում է Fotomac-ը:

Կողմերի միջեւ բանակցությունների առաջին փուլն անցել է Մոսկվայում՝ «Սպարտակի» եւ «Լոկոմոտիվի» միջեւ Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խաղից առաջ: Նշվում է, որ 2 ակումբներն արդեն հստակեցրել են 25-ամյա Օզբիլիսի տրանսֆերային արժեքը, որը կկազմի 3.5 միլիոն եվրո:

Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Սպարտակը» մտադիր է այս ձմռանը տրանսֆերի հանել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Արաս Օզբիլիսին եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

Արաս Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել մոսկովյան ակումբ: Թուրքիայի առաջնության 11-րդ տուրից հետո «Բեշիկթաշն» առաջատարն է եւ 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Ֆեներբահչեին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով