10:11  ,  28 հոկտեմբերի, 2015

Ֆրանսիայի վարչապետը դեմ չէ «Բարսելոնային» տեսնել «Լիգա-1»-ում

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը խոսել է ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն կատալոնական «Բարսելոնայի»՝ ֆրանսիական «Լիգա-1»-ում հանդես գալու հավանականության մասին:

«Բարսելոնան» «Լիգա-1»-ո՞ւմ. «Մոնակոն» եւս խաղում է Ֆրանսիայի առաջնությունում, այնպես որ ամեն ինչ հնարավոր է: Ես ֆուտբոլի ու «Բարսելոնայի» մեծ երկրպագու եմ: Ֆրանսիայում գիտեն այդ մասին եւ մշտապես հարցնում են փողոցում»,- Մանուել Վալսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ եթե Կատալոնիան անկախանա Իսպաիայից, «Բարսելոնան» կարող է զրկել Պրիմերայում խաղալու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում