16:42  ,  27 հոկտեմբերի, 2015

«Ռեալը» ձեռք է բերել «նոր Մեսիին»

Արգենտինական ֆուտբոլի ծագող աստղ Լուկաս Պատանելին միացել է Մադրիդի «Ռեալին», հաղորդում է Marca-ն:

Արգենտինական «Ինդեպենդնտեի» 15-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան անցնելուց հետո սկսել է մարզվել Արքայական ակումբի երիտասարդական թիմերից մեկում: Տրանսֆերի ֆինանսական կողմը չի հրապարակվում:

Նշվում է, որ կողմերը Պատանելիի տեղափոխությունը կարող են գրանցել միայն 2016-ի փետրվարի 25-ին, երբ ֆուտբոլիստը կդառնա 16 տարեկան:

Արգենտինական մամուլը Լուկաս Պատանելիին անվանում է «նոր Լիոնել Մեսի»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում