16:23  ,  25 հոկտեմբերի, 2015

«Սպարտակը» կամային հաղթանակ կորզեց դերբիում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Սպարտակը» 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դինամոյի» նկատմամբ: Մոսկովյան դերբիում դինամոյականները 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը, իսկ ավելացված ժամանակում նաեւ բաց թողեցին երրորդ գոլը: Հյուրերի հաղթական գոլը խփեց հոլանդացի կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը, որը դարձավ դուբլի հեղինակ:

«Սպարտակի» նախորդ խաղում վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանի անունը բացակայում էր հայտացուցակից, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Ռուսաստանի այս առաջնությունում առաջին անգամ ընդգրկվել էր Դմիտրի Ալենիչեւի թիմի մեկնարկային կազմում եւ խաղաց 73 րոպե:

«Սպարտակը» 23 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, իսկ «Դինամոն» 15 միավորով 10-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Դինամո» - «Սպարտակ»՝ 3:2

Ալեքսանդր Կոկորին, 17, Պավել Պոգրեբնյակ, 67 – Քվինսի Պրոմես, 22, 90+1, Դենիս Դավիդով, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print