15:16  ,  19 հունիսի, 2012

Եվրո-2012. Լեհաստանում ձերբակալվածների թիվը հասել է 515-ի

Եվրո-2012-ի օրերին Լեհաստանում ձերբակալվել է 515 մարդ: Այդ մասին հունիսի 19-ին հայտարարել է Լեհաստանի Ներքին գործերի նախարարության ղեկավար Յացեկ Չիխոցկին:

Ձերբակալվածներից 362-ը լեհեր են, 153-ը՝ արտասահմանցիներ:

Նախարարը հայտնել է, որ արտասահմանցիների մեծ մասը ռուսներ են: Նրանք անկարգություններ են սարքել հունիսի 16-ին: Ձերբակալվածների մեջ կան նաեւ խորվաթներ եւ իռլանդացիներ, հաղորդում է rapsinews.ru.-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով