14:58  ,  19 հունիսի, 2012

Ռոբեն. Կարիերայիս ամենասարսափելի մրցաշրջանն էր

Հոլանդիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը կարծում է, որ 2011/2012թթ. մրցաշրջանը վատագույնն էր իր կարիերայում:

«Սա ամենասարսափելի մրցաշրջանն էր իմ կարիերայում: Նախ ամեն ինչ անհաջող ընթացավ «Բավարիայում», իսկ հետո՝ Հոլանդաիայի հավաքականում: Ես մեծ անհամբերությամբ էի սպասում այս մրցաշրջանին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կրած ցավալի պարտությանը հաջորդեց Եվրո-2012-ի սարսափը: Ոչ ոքի չէր էլ կարող պակերացնել, որ մենք կպարտվենք մրցաշարի բոլոր խաղերում»,- Ռոբենի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ում հոլանդացիները պարտվեցին Դանիայի (0:1), Գերմանիայի (1:2) եւ Պորտուգալիայի (1:2) հավաքականներին եւ մրցաշարը լքեցին առանց վաստակած միավորների: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով