16:20  ,  13 հոկտեմբերի, 2015

Բենզեման պատրաստ կլինի ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կհասցնի վերականգնվել մինչեւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջիկա հանդիպումը, հաղորդում է Marca-ն: Արքայական ակումբը հոկտեմբերի 21-ին Փարիզում կհյուրընկալվի ՊՍԺ-ին:

Ավելի վաղ նշվել էր, որ Ֆրանսիա - Հայաստան (4:0) ընկերական խաղում Քարիմ Բենզեման ստացել է ձախ ազդրի մկանային վնասվածք եւ չի կարողանա խաղալ երեք շաբաթ, սակայն հետագայում պարզվել է, որ նա հարվածից հեմատոմա է ստացել եւ ավելի շուտ կապաքինվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում