Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մերժել է կազմակերպության փոխնախագահ Միշել Պլատինիի բողոքը: Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը բողոքարկել էր իրեն 90 օրով լիազորություններից զրկելու որոշումը, գրում է International Business Times-ը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Բլատերի նկատմամբ՝ նրան կասկածելով ֆինանսական միջոցների յուրացման եւ հանցավոր անփութության մեջ: 79-ամյա շվեյցարացուն կասկածում են նաեւ 2011թ. փետրվարին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկ կաշառք տալու մեջ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում