13:46  ,  19 հունիսի, 2012

Շվեդիա – Ֆրանսիա խաղին կնախորդի լռության րոպե

Հունիսի 19-ին կայանալիք Եվրո-2012-ի երրորդ տուրի՝ Շվեդիա – Ֆրանսիա հանդիպմանը կնախորդի լռության րոպե: Ֆուտբոլիստները կհարգեն հունիսի 15-ին մահացած Ֆրանսիայի ամենահայտնի ֆուտբոլային մեկնաբան եւ մարզական լրագրող Թիերի Ռոլան հիշատակը, հաղորդում է L`Equipe-ը:

74-ամյա մեկնաբանը սրտի կաթվածի հետեւանքով մահացել էր Եվրո-2012-ի երկրորդ տուրի՝ Ուկրաինա – Ֆրանսիա (0:2) հանդիպումից մի քանի րոպե հետո:

Թիերի Ռոլանը մեկնաբան էր աշխատում 50 տարուց ավելի: Նա լուսաբանել է աշխարհի 13 եւ Եվրոպայի 9 առաջնություններ: Առողջական խնդիրների հետեւանքով Ռոլանը հրաժարվել էր մեկնաբանել Եվրո-2012-ի խաղերը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով