17:18  ,  10 հոկտեմբերի, 2015

Բուֆոն. Բաքվից պետք է հեռանանք առանց տխրության պատճառի

Իտալիայի հավաքականն ունի հրաշալի շանս, որը պետք է օգտագործենք, ասել է  դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Ադրբեջանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումից առաջ:

«Մենք պետք է Բաքվից հեռանանց առանց տխրության պատճառի: Միշտ հաճելի է մասնակցել կարեւորագույն հանդիպման, իսկ այսօր կլինի հենց այդպիսի հանդիպում»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հաղթանակի դեպքում, Իտալիայի հավաքականը կապահովի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը: Հոկտեմբերի 10-ին կայանալիք Ադրբեջան - Իտալիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով