«Լիվերպուլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է լուրերը, որ անգլիական ակումբում աշխատանքի անցնելուց առաջ բանակցել է Մյունխենի «Բավարիայի» եհտ:
«Ոչինչ չգիտեմ «Բավարիան» գլխավորելու մասին լուրերից: Նրանք ոչ մի կապ չունեն իմ հետ: «Բավարիան» հրաշալի թիմ է, սակայն ես արձակուրդի չէի մեկնել նրա համար, որպեսզի սպասեմ, թե երբ են հրավիրելու ինձ: Կարող եմ հավաստիացնել, որ երբեք չեմ բանակցել «Բավարիայի» հետ: Հուսով եմ, որ Խոսեպ Գվարդիոլան այնտեղ կաշխատի դեռ 10 տարի: Ես չեմ ցանկանում շատ ակումբներ մարզել կարիերայիս ընթացքում: «Լիվերպուլը» միակ ակումբն է, որի հետ ես բանակցել եմ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչը 3 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ եւ կփոխարինի Բրենդան Ռոջերսին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում