09:41  ,  10 հոկտեմբերի, 2015

Բոբի Չարլտոնը ոսկե խաղակոշիկ է հանձնել Ռունիին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին Անգլիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի մրցանակը ստացել է Էստոնայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղից առաջ, գրում է Daily Mail-ը:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 29-ամյա ֆուտբոլիստին ոսկե խաղակոշիկը հանձնել է լեգենդար Բոբի Չարլտոնը, որի ռեկորդը վերջերս գերազանցել էր Ռունին: Անգլիայի հավաքականի ավագը չմասնակցեց այդ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Չարլտոնն Անգլիայի հավաքականում խփել է 49 գոլ, իսկ Ռունին վերջերս ազգային թիմում գոլերի քանակը հասցրեց 50-ի: Բոբի Չարլտոնի ռեկորդը պահպանվում էր 1970 թվականից եւ գերազանցվեց 2015-ի սեպտեմբերի 8-ին՝ Անգլիա - Շվեյցարիա (2:0) Եվրո-2016-ի ընտրական խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում