17:33  ,  9 հոկտեմբերի, 2015

«Ռեալը» Բենզեմայի վնասվածքի համար մեղադրում է Դիդյե Դեշամին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանն ու մարզչական շտաբին խիստ մտահոգել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի վնասվածքը, հաղորդում է  Marca-ն:

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը ձախ ազդրի վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում եւ փոխարինվել էր 81-րդ րոպեին: Հիշեցնենք, որ ֆրանսիացիները հաղթել են 4:0 հաշվով, իսկ Բենզեման դարձել է դուբլի հեղինակ:

Արքայական ակումբի ղեկավարությունը Բենզեմային մեղադրում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին: «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նախորդ հանդիպումներում մշտապես փոխարինվում էր, քանի որ ֆիզիկապես 100 տոկոսով պատրաստ չէ:  Մադրիդյան ակումբում կարծում են, որ Ֆրանսիայի հավաքականում ռիսկի են դիմել եւ չեն մտածել Բենզեմայի առողջության մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում