Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Իռլանդիային 0:1 հաշվով պարտվելով, կրկնել է 32 տարվա վաղեմության հակառեկորդ: Ընթացիկ ընտրական մրցաշարում Գերմանիայի հավաքականը կրեց երկրորդ պարտությունը (0:2 հաշվով պարտվել էր նաեւ Լեհաստանի թիմին):
Եվրո-1984-ի ընտրական փուլում գերմանացիները երկու անգամ պարտվել են Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին, սակայն խմբում գրավել են առաջին եղը:
Եվրո-2016-ին ընտրական փուլի D խմբի վերջին տուրից առաջ Գերմանիայի հավաքականը 19 միավորով առաջին տեղում է եւ մեկական միավոր է գերազանցում Լեհաստանին ու Իռլանդիային: Հոկտեմբերի 11-ին Գերմանիայի հավաքականը կընդունի վրացիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում