15:30  ,  8 հոկտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել L’Equipe-ին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆրանսիացիների դեմ ընկերական խաղից առաջ շնորհակալություն է հայտնել L’Equipe-ին: Ֆրանսիական թերթի կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստը կարող է չմեկնել Ադրբեջան, որտեղ գերմանական ակումբը Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղ է անցկացնելու «Գաբալայի» հետ:

«Շնորհակալություն, L’Equipe հոդվածի համար: Անհամբերությամբ սպասում եմ Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով լուսանկար L’Equipe-ի կայքում տեղադրված հոդվածից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիա - Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին  Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում