09:18  ,  19 հունիսի, 2012

Ռայմոնդ Վերհեյեն. Ռուսաստանի հավաքականն ինքնասպանություն գործեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենն անդրադարձել է Եվրո-2012-ի խմբային մրցաշարից դուրս մնացած Ռուսաստանի թիմին:

«Ռուսաստանի հավաքականը ֆիզիկապես լավ էր պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Թիմը կարողանում էր օգտագործել խաղադաշտի տարածությունը: Լեհաստանի հավաքականի հետ խաղում ամեն ինչ կարգին էր մինչեւ լեհերի խփած գնդակը: Մինչեւ այդ լեհերը գրոհում էին՝ ստեղծելով մի շարք ազատ գոտիներ պաշտպանությունում: Սակայն նրանք գոլ խփեցին եւ սկսեցին պաշտպանողական ֆուտբոլ խաղալ: Այդ ժամանակ ռուս ֆուտբոլիստները խնդիրներ ունեցան: Նույնը տեղի ունեցավ նաեւ Հունաստանի թիմի հետ խաղում: Գոլից հետո հույները փակվեցին պաշտպանությունում՝ ռուս ֆուտբոլիստներին զրկելով գոլային պահերից:

Ֆուտբոլիստները շատ էներգիա ծախսեցին, սակայն դա ոչինչ չտվեց թիմին: Լեհաստանի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում ռուսները շատ էին գնդակ կորցնում եւ ստիպված էին լինում ավելի շատ վազել: Նմանատիպ պաշտպանողական թիմերի դեմ այդպես խաղալով՝ Ռուսաստանի հավաքականն ինքնասպանություն գործեց»,- Վերհեյենի խոսքը մեջբերում է чемпионат.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով