23:57  ,  5 հոկտեմբերի, 2015

Իկեր Կասիլյաս. Կեյլոր Նավասը ֆանտաստիկ է խաղում

Կեյլոր Նավասը ֆանտաստիկ է խաղում եւ անցկացնում է լավ մրցաշրջան, ասել է «Պորտուի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը՝ մեկնաբանելով Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի խաղը «Աթլետիկոյի» հետ մադրիդյան դերբիում:

«Իմ տեսածը հուշում է, որ խաղացողները դեռ չեն հարմարվել Բենիտեսի մեթոդներին: Ամեն դեպքում, «Ռեալը» ճիշտ ուղու վրա է եւ տիտղոսների համար պայքարող թիմերի շարքում է: Հույս ունեմ, որ Նավասը կշարունակի նույն ոգով: Ես երջանիկ եմ «Ռեալի» համար, քանի որ նրանց անհրաժեշտ է բարձրակարգ դարպասապահ: Հույս ունեմ, որ Նավասը նրանցից մեկն է: Հույս ունեմ, որ Կասիլյան եւս իրեն լավ կդրսեւորի: Ես «Ռեալի» հետ նվաճել եմ տիտղոսներ եւ արել եմ այն ամենը, ինչ կարող էի: Իմ ժամանակը «Ռեալում» մոտեցել էր ավարտին»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Աթլետիկո» - «Ռեալ» հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Արքայական ակումբին մի քանի դրվագներում գոլից փրկել է Նավասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում