22:23  ,  3 հոկտեմբերի, 2015

«Սաութհեմփթոնը» Լոնդոնում կամային հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում 1:3 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին»:

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը, սակայն մինչեւ ընդմիջման գնալը հյուրերը խփեցին պատասխան գոլը, իսկ երկրորդ խաղակեսում աչքի ընկան եւս 2 անգամ՝ տանելով կամային հաղթանակ:

Անգլիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Չելսին» չորրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ 8 միավորով մնաց 16-րդ տեղում:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Չելսի» - «Սաութհեմփթոն»՝ 1:3

Վիլիան, 10 – Ստիվեն Դեւիս, 43, Սադիո Մանե, 60, Գրացիանո Պելե, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով