21:10  ,  3 հոկտեմբերի, 2015

Երկրպագուն տխուր Ռոնալդինյոյի հետ սելֆի է արել ավտովթարից հետո (ֆոտո)

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն ավտովթարի մասնակից է դարձել իր հարազատ Պորտու-Ալեգրի քաղաքում: 35-ամյա ֆուտբոլիստի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բայց նա չի տուժել: Միջադեպից անմիջապես հետո մի երկրպագու սելֆի է արել Ռոնալդինյոյի հետ՝ լուսանկարը տեղադրելով Twitter-ում:

Հիշեցնենք, որ վերջերս բրազիլացին խզել էր «Ֆլումինենսեի» հետ պայմանագիրը եւ այժմ ազատ գործակալի կարգավիճակում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում