16:56  ,  3 հոկտեմբերի, 2015

«Փյունիկն» ուժեղ էր «Բանանցից», «Գանձասարն» ու «Ալաշկերտը» խաղացին ոչ ոքի

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Բանանցն» ընդունեց «Փյունիկին» եւ պարտվեց նվազագույն հաշվով:

«Գանձասար-Կապանի» եւ «Ալաշկերտի» խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Ալաշկերտը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» մեկ միավոր քիչ ունի: «Գանձասարը» 16 միավորով երրորդն է: «Բանանցն» ունի 7 միավոր եւ նախավերջինն է:

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ»՝ 2:2

Լուբամբո Մուսոնդա, 29, Ացամազ Բուրաեւ, 77 - Միհրան Մանասյան, 33, Հեբեր, 36

Հեռացումներ՝ Ֆոֆանա, 38, Վահագն Մինասյան, 64 (երկուսն էլ՝ «Բանանց»)  

«Բանանց» - «Փյունիկ»՝ 0:1

Լեւոն Հայրապետյան, 70 (11մ) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում