14:54  ,  3 հոկտեմբերի, 2015

Սպորտի նախարար. Կձգտենք Երեւանյան կիսամարաթոնը վերածել մարաթոնի

Կազմակերպիչները նպատակ ունեն Երեւանում անցկացվող առաջին միջազգային կիսամարաթոնը (21 կմ) հետագայում վերածել լիարժեք մարաթոնյան վազքի: Այդ մասին հայտնել է Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը: 

Կիսամարաթոնը կազմակերպվել է կառավարության պետական ծրագրով՝ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչը «Ռանարմ» ընկերությունն է:

Գլխավոր նախաձեռնողը հայկական սպորտի լեգենդ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն է: Առաջին մեկնարկին մասնակցում էր նաեւ ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում