11:48  ,  3 հոկտեմբերի, 2015

Խամես Ռոդրիգեսի վնասվածքը կրկնվել է

Մադրիդի «Աթետիկոյի» հետ առաջիկա խաղում «Ռեալին» չի օգնի կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, հաղորդում է Marca-ն: Մարզման ժամանակ կրկնվել է նրա ձախ ազդրի վնասվածքը: Խամես Ռոդրիգեսը Կոլումբիայի հավաքականի կազմում չի մասնակցի նաեւ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին: Հոկտեմբերի 8-ին Կոլումբիան կմրցի Պերուի, հոկտեմբերի 13-ին՝ Ուրուգվայի հավաքականի հետ:

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Աթլետիկո» - «Ռեալ» հանդիպումը հոկտեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում