11:14  ,  3 հոկտեմբերի, 2015

Ֆրենկ Լեմպարդը՝ «Նյու Յորքի Սիթիի» ամենաարագ գոլի հեղինակ

«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը դարձել է ակումբի պատմության մեջ ամենաարագ գոլի հեղինակը: Անգլիացի ֆուտբոլիստը «Դի Սի Յունայթեդի» դարպասը գրավել է ՄԼՍ-ի առաջնության հերթական հանդիպման արդեն 48-րդ վայրկյանին: Սակայն «Նյու Յորք Սիթին» պարտվել է 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում