00:30  ,  3 հոկտեմբերի, 2015

McDonald's-ը եւ Coca-Cola-ն Բլատերին կոչ են արել հեռանալ ՖԻՖԱ-ից

McDonald's  եւ Coca-Cola ընկերությունները ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին հորդորում են հեռանալ պաշտոնից, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունները ՖԻՖԱ-ի գործընկերներն են:

«Ամեն անցնող օր վնաս է հասցնում ՖԻՖԱ-ի հեղինակությանը: Կազմակերպությանն անհրաժեշտ են արմատական եւ շտապ բարեփոխումներ, որոնք հնարավոր են միայն իսկապես անկախ մոտեցման դեպքում»,- նշվում է ընկերությունների ներկայացուցիչների հայտարարություններում:

Սպասվում է, որ Բլատերը պաշտոնում կմնա մինչեւ 2016թ. փետրվարի 26-ը: Այդ օրը նշանակված են ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները: Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Բլատերի դեմ՝ նրան կասկածելով ֆինանսական միջոցների յուրացման եւ հանցավոր անփութության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում