22:03  ,  18 հունիսի, 2012

Եվրո- 2012. Ո՞ր թիմերը դուրս կգան C խմբից

Այսօր, հունիսի 18-ին Երեւանի ժամանակով 22:45-ին կսկսվեն C խմբի երկու վերջին հանդիպումները: Իսպանիան, Իտալիան եւ Խորվաթիան պահպանում են քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները:

Խմբային փուլի երրորդ տուրից հետո կարող է մի իրավիճակ ստեղծվել,  երբ միանգամից երեք թիմեր հավաքեն հավասար միավորներ: NEWS.am Sport-ը առաջարկում է ծանոթանալ Եվրո-2012-ի կանոնադրության հետ եւ պարզել, թե որ պայաններում այս կամ այն թիմը կարող է դուրս գալ քառորդ եզրափակիչ:

C խմբում հանդես են գալիս Իսպանիայի (4 միավոր), Խորվաթիայի (4 միավոր), Իտալիայի (2 միավոր) եւ Իռլանդիայի (0 միավոր) հավաքականները: Վերջին տուրում իսպանացիները հանդիպում են խորվաթների, իսկ իտալացիները` իռլանդացիների հետ:

ՈՒԵՖԱ-ի կանոնները

Եթե խմբային փուլի արդյունքներով երկու եւ ավելի թիմերը ունեն հավասար միավորներ, ապա խմբում տեղերի բաշխման համար կիրառվում են հետեւյալ չափորոշիչները.

ա. հավակնորդների միջեւ կայացած հանդիպումներում առավել շատ հավաքած միավորները

բ. հավակնորդների միջեւ կայացած հանդիպումներում խփած եւ բաց թողած գնդակների լավագույն տարբերությունը

գ. հավակնորդների միջեւ կայացած հանդիպումներում առավել շատ խփած գնդակները

դ. Եթե «ա», «բ» «գ» կետերի չափարոշիչների կիրառումից հետո երկու թիմ նորից հավասար ցուցանիշներ են ունենում, ապա խմբի տեղերի վերջնական բաշխման համար «ա», «բ» «գ» կետերը կիրառվում են միայն այդ երկու թիմերի միջեւ կայացած հանդիպումներն: Եթե դա էլ թույլ չի տալիս վերջնական որոշում կայացնել, ապա կիրառվում են եւս 5 չափորոշիչ.

ե. խմբային փուլի բոլոր հանդիպումների գնդակների լավագույն հարաբերությունը

զ. խմբային փուլի բոլոր հանդիպումներում առավել շատ թվով խփված գնդակները

է. ազգային հավաքականների գործակիցների աղյուսակում զբաղեցրած տեղը

ը. թիմերի վարքագիծը «ֆեյր-պլեյի» ոգուն համապատասան եզրափակիչ մրցաշարում

թ. վիճակահանություն

Իռլանդիա

Իռլանդիայի հավաքականը փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն չունի:

Իտալիա

Չեզարե Պրանդելիի թիմին խմբից դուրս գալու համար անհրաժեշտ է հաղթել իռլանդացիներին եւ հուսալ, որ Իսպանիա – Խորվաթիա հանդիպումը չի ավարտվի 2:2 (կամ ավելի խոշոր):  Այդ դեպքում իսպանացիները, իտալացիները եւ խորվաթները իրար հետ հանդիպումներում կունենան 2-ական միավոր («ա» կետ):  Խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունը («բ» կետ), բնականաբար, նույնպես հավասար կլինի: Սակայն իտալացիների մոտ հիմնական մրցակիցների հետ հանդիպումների արդյունքում ընդամենը երկու գոլ կլինի («գ» կետ), իսկ մրցակիցների հաշվին` երեք (եւ ավելի):

Եթե Իսպանիա – Խորվաթիա հանդիպումն ավարտվի 0:0, ապա Իտալիան խմբում կգրավի 1-ին տեղը` «գ» կետի շնորհիվ, Իսպանիան կլինի երկրորդը` «ե» կետի շնորհիվ:

Եթե Իսպանիա – Խորրվաթիա հանդիպումը ավարտվի 1:1, ապա իտալացիներին անհրաժեշտ կլինի Իռլանդիայի հաղթել 3:1 (խորվաթներին կշրջանցեն «է» կետի համաձայն) կամ ավելի խոշոր հաշվով:

Իսպանիա

Փլեյ-օֆ դուրս չեն գա միայն այն դեպքում, եթե զիջեն խորվաթներին, իսկ իտալացիները հաղթեն իռլանդացիներին:

Մնացած բոլոր դեպքերում իսպանացիները դուրս են գալիս փլեյ-օֆֆ:

Խորվաթիա

Խմբից դուրս կգան երկրորդ տեղով, եթե իսպանացիների հետ խաղան ոչ-ոքի` 2:2 եւ ավելի խոշոր հաշվով:

Խմբում առաջին տեղ կգրավեն, եթե հաղթեն Իսպանիային:

Խմբից դուրս չեն գա, եթե պարտվեն Իսպանիային, իսկ Իտալիան հաղթի իռլանդացիներին: Խմբից դուրս չեն գա նաեւ այն դեպքերում, որոնց նշված են Իտալիայի բաժնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով