20:19  ,  30 սեպտեմբերի, 2015

«Բորուսիան» ժամանել է Հունաստան, Մխիթարյանը ինքնագիր է տվել (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիան» ժամանել է Հունաստան, որտեղ կանցկացնի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը ՊԱՕԿ-ի հետ։

Թիմի հիմնական կազմի հինգ խաղացողներ չեն մասնակցի հանդիպմանը։ Հանգստանալու հնարավորություն են ստացել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Մատս Հյումելսը, Իլկայ Գյունդոգանը, Սոկրատիսը եւ Սինձի Կագավան։

Հոկտեմբերի 1-ին կայանալիք ՊԱՕԿ -  «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։05-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում