19:10  ,  18 հունիսի, 2012

Վան դեր Վիլ. Ռոնալդուն անկասելի էր

Հոլանդիայի հավաքականի աջ պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը Պորտուգալիայի հետ հանդիպումից հետո խոստովանել է, որ իր աստղային մրցակից Ռոնալդուն անկասելի էր:

«Նախկինում ես երեք անգամ խաղացել էի Ռոնալդուի դեմ, այդ պատճառով ինձ համար անակնկալ չէր նրա խաղը: Սակայն նրան պարզապես հնարավոր չէ կանգնեցնել, երբ այդքան լավ է խաղում:

Ճշմարտությունն այն է, որ ես լավագույն մրցաշարը չանցկացրեցի, սակայն միայն իմ մեղքը չէ: Ես ոչ մի շանս չունեի խաղալ ինձ բնորոշ հարձակողական ոճով: Մի քանի անգամ ես բացվեցի փոխանցման համար, սակայն խաղընկերներս այդպես էլ ինձ գնդակ չզիջեցին»,- Վան դեր Վիլի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Հոլանդիան երեք խաղում երեք պարտություն կրեց եւ հրաժեշտ տվեց Եվրո-2012-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով