15:36  ,  18 հունիսի, 2012

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվ»

Ֆրանսիայի հավաքականի եւ Մարսելի «Օլիմպիկի» 27-ամյա կիսապաշտպան Մաթյե Վալբուենան կարող է տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվ»:

Ռուսական ակումբը «Օլիմպիկին» առաջարկում է 8 միլիոն եվրո, սակայն մարսելցիները դեռ չեն պատասխանել առաջարկին, հաղորդում է Sport24.fr-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում