14:15  ,  18 հունիսի, 2012

Չավի. Վիրավորանք է դիտավորյալ ոչ ոքի խաղալու մտադրության մեջ մեղադրելը

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 32-ամյա կիսապաշտպան Չավին հերքել է իտալական մամուլի մեղադրանքները, թե Խորվաթիայի հավաքականի հետ խաղալու են ոչ ոքի` 2:2, որպեսզի Իտալիայի հավաքականը դուրս չգա քառորդ եզրափակիչ:

«Սուտ է: Մենք միայն գիտենք, թե ինչպես խաղալ հարձակողական ֆուտբոլ: Ոչ ոքին մեր արդյունքը չէ: Մենք գնդակ կպահենք եւ անընդմեջ կգրոհենք: Դա մեր ոճն է, որի շնրոհիվ դարձել ենք Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն: Մեր նպատակն է հաղթել Խորվաթիային: Մենք ունենք հաղթանակի նույն ծարավը, ինչ նախկինում: Վիրավորանք է մեզ մեղադրել դիտավորյալ ոչ ոքի խաղալու մտադրության մեջ: Խորվաթներին եւս անհրաժեշտ է այդ հաղթանակը: Ես չեմ կարծում, թե հանդիպումը կավարտվի ոչ ոքի», - Չավիի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով