01:04  ,  21 սեպտեմբերի, 2015

Իսպանիան՝ Եվրոպայի չեմպիոն

Բասկետբոլի տղամարկանց Իսպանիայի հավաքականը երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ կրկնելով 2009-ի եւ 2011-ի հաջողությունները: Եվրոպայի առաջնության եզրափակիչում իսպանացիները 80:63 հաշվով առավելության հասան Լիտվայի հավաքականի նկատմամբ:

Ֆրանսիայի Լիլ քաղաքում կայացած խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց ամերիկյան «Չիկագոյի» իսպանացի կենտրոնական Պաու Գազոլը, ով հավաքեց 25 միավոր: 35-ամյա Գազոլը ճանաչվեց նաեւ Եվրոպայի առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստ:

Այս տարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չկարողացավ պաշտպանել Ֆրանսիայի հավաքականը, որը գրավեց երրորդ տեղը: Բրոնզե մեդալի համար խաղում տանտերերը 81:68 հաշվով հաղթեցին սերբերին:

Եվրոպայի առաջնություն, եզրափակիչ

Իսպանիա – Լիտվա՝  80:63 (19:8, 22:25, 19:10, 20:20)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում