13:30  ,  18 հունիսի, 2012

Դրոգբան կդառնա Չինաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Լոնդոնի «Չելսիի» 34-ամյա կոտդիվուարցի ռմբարկու Դիդյե Դրոգբան չինական «Շանհայ Շենհուա» ակումբի հետ պայմանագի կարող է կնքել արդեն հունիսի 18-ին:

Կողմերը մտադիր են կնքել երկու տարվա պայմանագիր: Դրոգբայի աշխատավարձը կլինի կրկնակի ավելի լոնդոնյան ակումբում ստացածից` շաբաթական 248 հազար ֆունտ ստերլինգ:

Դրոգբան կդառնա Չինաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, գրում է L`Equipe-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով