16:30  ,  13 սեպտեմբերի, 2015

Մովսիսյանը մասնակցեց «Սպարտակի» հաղթանակին եւ ստացավ վնասվածք

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Սպարտակը» Մոսկվայում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ռոստովի» նկատմամբ:

Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով խաղաց 60 րոպե եւ փոխարինվեց վնասվածքի պատճառով: Խաղի միակ գոլը 28-րդ րոպեին խփեց հոլանդացի կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դարձյալ մնացել էր «Սպարտակի» պահեստայինների թվում:

Այս հաղթանակից հետո Դմիտրի Ալենիչեւի թիմը վաստակեց 16 միավոր եւ հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Զենիթին»:

Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Սպարտակ» - «Ռոստով»՝ 1:0

Քվինսի Պրոմես, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print