«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին դարձավ ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ մեկ գոլով գերազանցելով 1970 թվականից պահպանված ռեկորդը, որը պատկանում էր լեգենդար Բոբի Չարլտոնին:
Շվեյցարիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Ուեյն Ռունին խփեց 50-րդ գոլն Անգլիայի հավաքականում՝ իրացնելով 11 մետրանոց:
Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր ապահոված Անգլիայի հավաքականը հաղթում է 2:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում