20:35  ,  17 հունիսի, 2012

Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Մրցախաղն ավարտվեց 46-րդ քայլում:

Արոնյանը վաստակեց 3.5 միավոր:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջին համարի մրցակիցը կլինի առաջին տեղում գտնվող Իտալիայի ներկակացուցիչ Ֆաբիանո Կարուանան, ով ունի հինգ միավոր: Լեւոն Արոնյանը կխաղա սպիտակներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում