20:23  ,  7 սեպտեմբերի, 2015

Հայաստան - Դանիա. Ռուբեն Հայրապետյանի եւ Շանթ Հարությունյանի որդու զրույցը (ֆոտո)

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Դանիա հանդիպման մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մոտեցել եւ զրուցել է քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդի Շահենի հետ:

Կարելի է ենթադրել, որ ՀՖՖ նախագահը Շահեն Հարությունյանին հորդորել է հանդիպման ժամանակ չներխուժել խաղադաշտ: Շահեն Հարությունյանը հոր լուսանկարով մարզաշապիկով է: 

Հիշեցնենք, որ Հայաստան - Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Շահեն Հարությունյանը ներխուժել էր խաղադաշտ:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով