13:10  ,  4 սեպտեմբերի, 2015

Ֆրենկ Լեմպարդը՝ Գինեսի ռեկորդների գրքում

Ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» նորեկ Ֆրենկ Լեմպարդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է Sky Sports-ը:

37-ամյա անգլիացին նման պատվի է արժանացել, քանի որ նա Անգլիայի Պրեմյեր լիգայում բոլորից շատ ակումբների դարպաս է գրավել: Լեմպարդը գոլ է խփել 39 անգլիական թիմերի՝ գերազանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլի ցուցանիշը:

Հիշեցնենք, որ մինչեւ ԱՄՆ տեղափոխվելն Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 13 մրցաշրջան անցկացրել էր Լոնդոնի «Չելսիում», իսկ նախորդ տարին վարձավճարով անցկացրել էր «Մանչեսթեր Սիթիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում