12:14  ,  4 սեպտեմբերի, 2015

Ռուսլան Կորյան. Սերբերին պետք է չտանք արագ ֆուտբոլ խաղալու հնարավորություն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Վլադիվոստոկի «Լուչ Էներգիայի» հարձակվող Ռուսլան Կորյանը Սերբիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

Ի՞նչ կարող եք ասել Սերբիայի հավաքականի մասին:

Սերբիայի հավաքականի կազմում շատ որակավորված ֆուտբոլիստներ են, մեր խնդիրն է՝ չտալ հնարավորություն, որ նրանք արագ ֆուտբոլ խաղան:

Ինչպիսի՞ մարզավիճակում ես գտնվում եւ արդյո՞ք կարող ես ավելի լավ խաղալ այս պահին:

Ես արդեն 6 պաշտոնական խաղ եմ անցկացնել, այնպես որ լիովիոն պատրաստ եմ հանդիպմանը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Սերբիա - Հայաստան խաղը կկայանա սեպտեմբերի 4-ին Նովի Սադի «Կարաջորջե» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով