Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության երրորդ տուրի լավագույն խաղացող:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում, 26-ամյա կիսապաշտպանը ստացել է ձայների 46 տոկոսը: Երկրորդ տեղում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Լյուկ Կաստայնյոսը՝ 25 տոկոս: Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը՝ 10 տոկոս:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի երրորդ տուրում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 3:1 հաշվով առավելության է հասել Բեռլինի «Հերտայի» նկատմամբ, Հենրիխ Մխիթարյանը կատարել է գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում