18:18  ,  27 օգոստոսի, 2015

Պաշտոնական. Ալկանտարան նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Տիագու Ալկանտարան երկարաձգել է Մյունխենի «Բավարիայի» հետ գործող պայմանագիրը:

24-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019-ի ամառը, հաղորդում է ակումբի կայքը:

Նախորդ մրցաշրջանում Ալկանտարան գերմանական ակումբի կազմում մասնակցել է 13 խաղի, դարձել է 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանի մեծ մասը նա վերականգնվում էր վնասվածքից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում